Կարևոր իրադարձություններ

Դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը. Արման Բարխուդարյան

24 Հոկտեմբեր, 2023 19:35
Հեղինակ՝ Արման Բարխուդարյան
Դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը. Արման Բարխուդարյան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 24.10.2023 թվականից դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը: Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել իմ ներդրումն ունենալ ի բարօրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծավալվող բազմաբնույթ աշխատանքներին:

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և ուժերիս ներածին չափով փորձել եմ կատարել առավելագույնը, ինչ խոսք, դեռ շատ անելիքներ կան:

Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նման պատասխնատու աշխատանք վստահելու և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ նաև վարչական շրջանի աշխատակազմից, ինձ հետ համագործակցած բոլոր գործընկերներիցս՝ ինձ սատարելու համար։

Այսուհետ կգործեմ որպես Երևան քաղաքի ավագանու անդամ և կշարունակեմ աշխատանքս՝ ի բարօրրություն Երևանի և երևանցիների»։

 

Լրահոս

Դիտել ավելին