Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն լինելու է անկախ և ինքնիշխան, իսկ դուք մնալու եք պատմության մայթեզրին կանգնած` ձեր ստորաքարշ գոյությամբ հանդերձ. Կոնջորյան

05 Հոկտեմբեր, 2023 23:00
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
ՀՀ-ն լինելու է անկախ և ինքնիշխան, իսկ դուք մնալու եք պատմության մայթեզրին կանգնած` ձեր ստորաքարշ գոյությամբ հանդերձ. Կոնջորյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

Գրանադայում այսօր ստորագրվել է քառակողմ հայտարարություն, որով ևս մեկ անգամ ճանաչվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29.800 քառակուսի կմ:

Սա կարևոր արձանագրում է, որը ևս մեկ անգամ հաստատվում է` ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրագույն մակարդակով ստորագրությամբ:
Այժմ, Հայաստանում գործակալական ցանցի ծայրագավառական ոհմակը հերթական ոռնոցն է կապել` բայղուշության նոպաներով:
Ամեն բան հստակ է` որքան ամուր են արձանագրվում ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է հնչում պետականաքանդ ստորաքարշների ոռնոցը:
Հայաստանի Հանրապետությունը լինելու է անկախ և ինքնիշխան: Իսկ դուք մնալու եք պատմության մայթեզրին կանգնած` ձեր ստորաքարշ գոյությամբ հանդերձ:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը

 

Լրահոս

Դիտել ավելին