Կարևոր իրադարձություններ

Պետք է խուսափել ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հրապարակելուց. Գոռ Աբրահամյան

05 Հոկտեմբեր, 2023 11:56
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Պետք է խուսափել ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հրապարակելուց. Գոռ Աբրահամյան

ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Պետք է խուսափել Ադրբեջանի կողմից գերեվարված՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների ձերբակալման կադրերը կամ լուսանկարները հայկական մեդիատիրույթում հրապարակելուց և տիրաժավորելուց։

Ադրբեջանական քարոզչամեքենայի համար որքան դա սեփական հասարակության ինքնագնահատականը բարձրացնելու նպատակ է հետապնդում, նույնքան էլ՝ այդ անձանց և հայ հասարակության արժանապատվությունը նսեմացնելու, նվաստացնելու, նիհիլիզմի ու ընկճվածության, խեղճության մղելու։

 

Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ ու վերաբերմունք ունեք այդ անձանց վերաբերյալ, նրանք եղել են հայկական պետության ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները։ Պետք է ինքնահարգանք ունենալ։

 

Մնացածը մեր ներսի հարցերն են»:

 

Լրահոս

Դիտել ավելին