Կարևոր իրադարձություններ

Քարդաշյանն Արցախի շրջափակման թեմայով դիմել է ԱՄՆ նախագահին

09 Սեպտեմբեր, 2023 00:15
Քարդաշյանն Արցախի շրջափակման թեմայով դիմել է ԱՄՆ նախագահին

Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում Արցախին սատարող գրառում է կատարել` կից հրապարակելով հումանիտար իրավիճակի մասին լուսանկարներ։

«Իմ խնդրանքն է նախագահ Ջո Բայդենին՝ կանգնեցնել հայերի ևս մեկ Ցեղասպանություն։ ԱՄՆ-ի ու աշխարհի ժամն է՝ քայլեր ձեռնարկելու հայերին պաշտպանելու Ադրբեջանից»,- նշել է Քարդաշյանը։

Բացի այդ, նա իր ինստագրամյան էջի կենսագրության բաժնում տեղադրել է «Իմ խնդրանքն է Ջո Բայդենին դադարեցնել ևս մեկ Հայոց ցեղասպանությունը» (My Plea to Joe Biden to Stop Another Armenian Genocide) հոդվածի հղումը:

«Մենք հայ ենք։ Մենք Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ենք և չենք ցանկանում ապագայում խոսել ևս մեկ ցեղասպանության ճանաչման կամ ոգեկոչման մասին»,- գրել է հեռուստաաստղը:

Նա նշել է, որ անցյալ տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնիկ քրիստոնյա հայերի և մնացած աշխարհի միջև միակ փրկօղակը։

«Նրանք երկար տարիներ կախված են եղել Լաչինի միջանցքով սննդամթերքի, բժշկական պարագաների և մարդասիրական օգնության փոխադրումից: Ուկրաինական պատերազմը որոշ երկրների համար Ադրբեջանին դարձրել է ռուսական նավթի ու գազի առավել բարենպաստ այլընտրանք։

Այնուամենայնիվ, այս հույսը քաջալերել է ադրբեջանական բռապետական կառավարությանը սովը որպես զենք օգտագործել տարածաշրջանի հայ բնակչության դեմ: Այլևս ժամանակ չկա մտքերի, աղոթքների կամ անհանգստության համար»,- ընդգծել է Քիմ Քարդաշյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին