Կարևոր իրադարձություններ

Հայաստանում կանցկացվի առաջին Կանաչ կոնֆերանսը (տեսանյութ)

06 Սեպտեմբեր, 2023 11:24
Հայաստանում կանցկացվի առաջին Կանաչ կոնֆերանսը (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-5-ը Երևանում կանցկացվի «1-ին Կանաչ կոնֆերանս Հայաստանը»։

Միջազգային կոնֆերանսի շրջանակում Հայաստան կժամանեն գիտնականներ, հետազոտողներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, գյուղատնտեսներ, գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն մշակողներ, ֆերմերներ, արտադրողներ աշխարհի տարբեր երկրներից։ Համաժողովի առանցքում կանաչ գյուղատնտեսությունն է՝ որպես Հայաստանում կայուն զարգացման խթան։

Երկօրյա համաժողովի ընթացքում տարբեր երկրների պատվիրակներն իրենց հայաստանյան գործընկերների հետ կներկայացնեն կայուն զարգացման ոլորտում ժամանակակից լուծումները, նորագույն ձեռքբերումները, զարգացման միտումները, կքննարկեն գյուղատնտեսության ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր։ Կոնֆերանսի ընթացքում անդրադարձ կլինի կանաչ գյուղատնտեսության խթանման քաղաքականության գործիքներին, էկոլոգիական կայունության և կլիմայական խելամիտ գյուղատնտեսության թեմային, պարենային և ագրոտեխնոլոգիական միտումներին, մասնագետների կողմից կկատարվի փորձի փոխանակում։

Կկազմակերպվի նաև Հայաստանում կանաչ գյուղատնտեսությամբ զբաղվող ընկերությունների պրոդուկտների ցուցահանդես, կկատարվեն դաշտային այցեր, որոնց ընթացքում ներկաները կծանոթանան Հայաստանում կանաչ գյուղատնտեսության ձեռքբերումներին։

«1-ին Կանաչ կոնֆերանս Հայաստանը» կազմակերպում են Եվրոպական միությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

 

Լրահոս

Դիտել ավելին