Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի յոթ շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

30 Օգոստոս, 2023 16:18
Ռուսաստանի յոթ շրջան ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի Մոսկվայի, Պսկովի, Ռյազանի, Կալուգայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու սարքերի հարձակման: Սևաստոպոլի շրջանում էլ Սևծովյան նավատորմի հակասուզանավային ուժերի աջակցությամբ ոչնչացվել են ծովային անօդաչու սարքերը:

Սակայն դրոնների ամենազանգվածային հարձակումը եղել է Պսկովի մարզում: Ականատեսների վկայությամբ՝ մոտ 20 անօդաչու թռչող սարք է մասնակցել հարձակմանը, ինչի հետևանքով ՌԴ ռազմաօդային ուժերի չորս ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է վնասվել։ 

Հայտնի է նաև, որ Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին