Կարևոր իրադարձություններ

Սաուդյան Արաբիայի լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ լիգաների հետ. Ռոնալդու

26 Օգոստոս, 2023 16:13
Սաուդյան Արաբիայի լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ լիգաների հետ. Ռոնալդու

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ լիգաների հետ։ Փոխանցում է Saudi Gazette-ը։

«Ուրախ եմ, որ այս երկրում ֆուտբոլն այդքան արագ է զարգանում։ Շատ լավ խաղացողներ եկան այստեղ: Մենք քայլ առ քայլ կհաղթահարենք այս ճանապարհը։

Սաուդյան Արաբիայի լիգան պատրաստ է մրցել աշխարհի ամենաուժեղ լիգաների հետ։ Մեր ընդհանուր նպատակը մնում է նույնը՝ մրցել և նույնիսկ գերազանցել Եվրոպայի թոփ լիգաներին»,- ասել է նա։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին