Կարևոր իրադարձություններ

Խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները կցուցադրվեն մետրոպոլիտենի կայարաններում

31 Մայիս, 2023 23:11
Հեղինակ՝ Զառա Մանուչարյան
Խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները կցուցադրվեն  մետրոպոլիտենի կայարաններում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղարը՝ Զառա Մանուչարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընկերներ,

եթե կգտնեք ժամանակ, վաղվանից մինչև հունիսի 15-ը անցեք Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության հրապարակ» կայարաններով, ցուցահանդեսի ձևաչափով ներկայացրել ենք մեր խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքները։

Երեխաների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսում ունենք ավելի քան 70 նկար՝ պատրաստված Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Գավառի մանկատան, Խարբերդի մասնագիտացված մանկատան և մյուս կենտրոնների 6-ից 18 տարեկան սաների կողմից։

Նախաձեռնության իրականացմանն աջակցելու համար շնորհակալություն Մետրոպոլիտենի գործընկերոջս՝ Խաչատրյան Տաթևին»։

 

Լրահոս

Դիտել ավելին