Աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Այս մասին Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Սյունիքում 55 մլն եվրոյի աջակցություն ենք տրամադրել, որով հստակ ազդակ ենք ուղարկում»,-ասել է նա։
Վիկտորինը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդես կգան կար հայտարարություններով։