Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,59
    4,89

Կարևոր իրադարձություններ

Հանդիպել եմ «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի անդամների հետ. ԱՀ ՄԻՊ

28 Մարտ, 2023 20:50
Հեղինակ՝ Գեղամ Ստեփանյան
Հանդիպել եմ  «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի անդամների հետ. ԱՀ ՄԻՊ

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այցելել եմ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։

Շնորհակալություն եմ հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությանը և դրան հակազդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շարունակվող շրջափակման վերացման ուղղությամբ միջազգային հանրության ներգրավվածությանն ու ակնկալվող աջակցությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են նախանշված ուղղություններով համագործակցության հետագա քայլերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին