Կարևոր իրադարձություններ

Անպատիժ խախտումները Ադրբեջանին քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. վարչապետ

23 Մարտ, 2023 11:56
Անպատիժ խախտումները Ադրբեջանին քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ 

«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Արշակ Սերոժայի Սարգսյանին։

Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հնարության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա»,- ասել է վարչապետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին