Կարևոր իրադարձություններ

Պուտինի ձերբակալության մասին արված հայտարարությունը հավասար է պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև

23 Մարտ, 2023 10:35
Պուտինի ձերբակալության մասին արված հայտարարությունը հավասար է պատերազմ հայտարարելուն. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր կարծիքն է հայտել Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավար Մարկո Բուշմանի արած հայտարարության մասին, որ Բեռլինը պարտավորված կլինի ձերբակալել ՌԴ-ի նախագահ Պուտինին Գերմանիա մուտք գործելիս:

«Պարզ է, որ սա մի իրավիճակ է, որը երբեք չի իրականություն դառնա, այո, բայց այնուամենայնիվ, եկեք պատկերացնենք, որ այն իրականացվել է։ Միջուկային պետության ներկայիս ղեկավարը ժամանել է, ասենք, Գերմանիայի տարածք և ձերբակալվել։ Ի՞նչ է սա. պատերազմ հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է Մեդվեդևը ռուս լրագրողներին և «VKontakte-ի օգտատերերին տված հարցազրույցում»։

Նա Բուշմանին անվանել է խելագար և ասել, որ այդպիսի որոշումները առաջացնում են ագրեսիա: Նման արձագանքը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն:

Մարտի 17-ին ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Վլադիմիր Պուտինին և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովային, քանի որ նրանք, ըստ դատարանի, «ենթադրաբար պատասխանատու են բնակչության (երեխաների) անօրինական տեղահանման հետ կապված ռազմական հանցագործությունների համար»:

Կրեմլը ՄՔԴ որոշումը անվանել է «աննշան՝ իրավունքի տեսակետից»։ ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՄՔԴ-ի դատախազի և դատավորների դեմ, Գերմանիայի արդարադատության նախարարության ղեկավարի հայտարարությանը իրավական գնահատական կտրվի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին