Կարևոր իրադարձություններ

Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի համար նույնը կլինի

21 Մարտ, 2023 17:08
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի համար նույնը  կլինի

ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ներկայացվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ նախագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի, Հայաստանում նախատեսվում է հեռուստաալիքների համար սահմանել հերթականություն:

«Այս պահի դրությամբ հեռուստաալիքների հերթականության հետ կապված որևէ կարգավորում չկա: Անկախ նրանից հեռուստացույց դիտում եք կաբելային որևէ օպերատորի միջոցով, թե հեռուստացույցի սովորական թվային ընդունիչով, կարգավորում չկա: Եվ շատ դեպքերում հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունները տեղ չեն գտնում տասնյակում, և ոչ լիցենզավորված, այլ հեղինակազորված հեռուստաընկերություններ հայտնվում են կաբելային հեռուստաընկերությունների տասնյակում:

Նախագծով սահմանվում է, որ այսուհետ անկախ նրանից՝ քաղաքացիները դիտում են կաբելայինով, թե հեռուստացույցի թվային ընդունիչով, բոլորի մոտ ալիքների հերթականությունը կլինի նույնը»,-ասել է պատգամավորը:

Նախապատվությունը, ըստ զեկուցողի, տրվելու է հանրային հեռարձակողներին, այնուհետ հանրապետական, ապա՝ մայրաքաղաքային սփռում ունեցողներին:

Մարզային հեռուստաընկերություները կլինեն մայրաքաղաքային սփռում ունեցողներից հետո:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին