Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    384
    390

  • EUR

    406,5
    420,5

  • RUB

    4,61
    4,91

Կարևոր իրադարձություններ

Արևադաշտցի 53-ամյա կինը թմրամիջոցներ է իրացրել (տեսանյութ)

21 Մարտ, 2023 13:57
Արևադաշտցի 53-ամյա կինը թմրամիջոցներ է իրացրել (տեսանյութ)

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ  օպերատիվ տեղեկություն, որն իրացրել են Արմավիրի և Բաղրամյանի բաժինների գործընկերների հետ։

Իրավապահների տվյալներով՝ Արևադաշտ գյուղում բնակվող 53-ամյա մի կին թմրամիջոցներ էր իրացնում։

Մարտի 14-ի երեկոյան նա հենց Արևադաշտում ձերբակալվել ու տեղափոխվել է Բաղրամյանի բաժին։

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածը մի խումբ անձանց իրացրել էր տարբեր քաշերով թմրամիջոց։ 

Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր։

Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին