Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    415
    429

  • RUB

    4,81
    5,16

Կարևոր իրադարձություններ

Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է Գեղարքունիքի որոշ դպրոցների դասապրոցեսը

06 Մարտ, 2023 13:49
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է Գեղարքունիքի որոշ դպրոցների դասապրոցեսը
Մարտի լույս 6-ի գիշերը Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամիների հետևանքով հոսանքազրկվել են Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Այրք, Կութ, Ջաղացաձոր, Գեղամաբակ և Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրերը։
Ջեռուցման բացակայությամբ պայմանավորված կասեցվել է նշված բնակավայրերի դպրոցների դասապրոցեսը։
ՀԷՑ-ի «Վարդենիս և Մարտունի» էլեկտրոցանցերը տեղեկացնում են, որ աշխատանքներ են տարվում էլեկտրաէներգիայի խափանումները շուտափույթ վերականգնելու համար։
Վերը նշված բնակավայրերի դպրոցներում բաց թողնված դասերը կլրացվեն շաբաթ օրը՝ մարտի 11-ին։
 

 

Լրահոս

Դիտել ավելին