Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Ջերմուկին աջակցելու ծրագիրը։
Ջերմուկում սեպտեմբերյան ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողները կառավարության որոշմամբ կոմունալ ծախսերի փոխհատուցում կստանան։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ռազմական գործողությունների հետևանքով մոտ 3 անգամ նվազել է Ջերմուկ համայնքում հյուրանոցային, հյուրատնային գործունեություն իրականացնող տնտեսավարողների իրացման շրջանառությունը։
«Նախագծով առաջարկվում է միանվագ աջակցություն տրամադրել Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ կացության կազմակերպում իրականացնող տնտեսավարողներին՝ 2022 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի և գազի ծախսի հանրագումարի 100%-ի չափով»,- ասել է Վահան Քերոբյանը։