Կանադացի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ ստիպված է չեղարկել հաջորդ տարի Եվրոպայում նախատեսված համերգները։
54-ամյա երգչուհին ինստագրամյան էջում երկրպագուներին ուղղված տեսաուղերձում խոստովանել է, որ իր մոտ վերջերս ախտորոշվել է մկանային կծկման համախտանիշ՝ քիչ ուսումնասիրված պրոգրեսիվ հիվանդություն, որի ժամանակ մարմնի տարբեր մասերում սկսում է մկանային սպազմ առաջանալ։
Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, ըստ ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի ուսումնասիրության՝ մկանային կծկման համախտանիշը լինում է միլիոն մարդուց 1-2-ի մոտ, իսկ այն դեպքերում, երբ հիվանդի մոտ սա ախտորոշվում է, նա և նրա ընտանիքը ավելի շատ հարցեր են ունենում, քան պատասխաններ, ասվում է համալսարանի կայքում:
Սելին Դիոնը բացատրել է, որ երկար ժամանակ տառապում էր ուժեղ ցավերից, և միայն վերջերս բժիշկները կարողացան հասկանալ, թե ինչից են դրանք առաջանում:
Երգչուհու եվրոպական շրջագայությունը պետք է սկսվեր 2023 թվականի փետրվարին։