Երգիչ Գրիգոր Լեպսը Սանկտ Պետերբուրգում անցկացվող համերգի ժամանակ, կիսատ թողնելով երգը, նետել է ակնոցն ու խոսափողը և հեռացել բեմից։ Փոխանցում է Lenta.ru-ն։
«Սանկտ Պետերբուրգ, Սառցե պալատ: Շատ շնորհակալություն։ Երեկ դժվար համերգ էր: Ամեն ինչ ըստ պլանի չանցավ, շատ բան չհաջողվեց, հիվանդացա։
Բայց դուք անհավատալի էիք: Շնորհակալություն բոլորին այսպիսի ջերմ ընդունելության, աջակցության, ամբողջ դահլիճով միաձայն երգելու համար»,- համերգից հետո գրել է Լեպսը: