Կարևոր իրադարձություններ

ԿԽՄԿ համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ. ՊԲ հրամանատար

20 Հոկտեմբեր, 2015 11:15
ԿԽՄԿ համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ. ՊԲ հրամանատար

Հոկտեմբերի 20-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի

ԿԽՄԿ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավարը նշել է, որ չնայած սա իր առաջին այցն է Արցախ և այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրում, նա տեղյակ է պաշտպանության բանակի ու ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի գերազանց աշխատանքի ու համագործակցության մասին և ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության նորանշանակ ղեկավար Դրագոսլավ Բլաժևիչին:

ԼՂՀ ռազմական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը պաշտպանության բանակի հետ կլինի արդյունավետ և կկառուցվի փոխըմբռնման մթնոլորտում:

 

Լրահոս

Դիտել ավելին