Կարևոր իրադարձություններ

Մարտակերտում հրետակոծությունից վնասված քաղաքապետարանի շենքը վերանորոգվում է

28 Նոյեմբեր, 2022 13:54
Մարտակերտում հրետակոծությունից վնասված քաղաքապետարանի շենքը վերանորոգվում է

Մարտակերտ քաղաքում ավարտվել են քաղաքապետարանի շենքի առաջին փուլի վերանորոգման աշխատանքները։ Ինչպես հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից, շենքը վնասվել էր հրետակոծության հետևանքով։

Կատարվել է նոր տանիքի և պատուհանների տեղադրում, ինչպես նաև երկրորդ հարկի վերանորոգում։

Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել նաև առաջին հարկում, որտեղ տեղակայված է Մարտակերտի երաժշտական դպրոցը։

Շինաշխատանքները կատարվում է «Ա․Գ․Ա․ և Տ․» ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին