Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները

03 Նոյեմբեր, 2022 10:07
ԲՏԱ նախարարը և ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է դեսպանին, ընդգծել, որ Հայաստանի և Բրազիլիայի դիվանագիտական հարաբերություններն արդեն 30-ամյա պատմություն ունեն, ինչը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ընդլայնման և խորացման հիմք է հանդիսանում: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը մեծ ներուժ ունի, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել:
 
Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք միտված են նպաստելու  տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը։ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո», «ՔՈԱՖ» և մարզերում գործող այլ տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը,  մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
 
Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով ոլորտային փոխշահավետ ծրագրերի իրականացմանը՝ դեսպանն առաջարկել է դիտարկել Բրազիլիայի Գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և կապի նախարարության, Տեխնոլոգիաների և Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտների հետ գործակցության հնարավորությունները։ 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի,  ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև «Համակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման թիմի» (CERT)  ստեղծման բրազիլական փորձի փոխանակման հնարավորությանը։ 
Ռոբերտ Խաչատրյանը և Ֆաբիո Վազ Պիտալուգան պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով:
 

Լրահոս

Դիտել ավելին