«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարել է, որ Երևանում մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները կաշխատեն միասնական տոմսային համակարգով։
«Նախագծով նախատեսված է և՛ մետրոն, և՛ վերգետնյա շարժակազմը՝ ավտոբուսներ, տրոլեյբուսներ։ Չի բացառվում հետագայում այս համակարգին միանան նաև Երևան մտնող միջքաղաքային այլ տրանսպորտները։
Համակարգը ճկուն է և թույլ է տալիս Երևանում աշխատող այլ շարժակազմերին ներառել։ Նախագիծը ծավալուն է, մոտ մեկ տարի կտևի ամբողջ ներդրումը»,- ասել է Մանուկյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս հարցի լուծման ուղղությամբ բավարար չափով ռեսուրս չի ներդրվում։