Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405,5
    423,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Քաղաքական գործերով հայտնի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

29 Սեպտեմբեր, 2022 09:26
Քաղաքական գործերով հայտնի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, նրա եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի, Արմեն Չարչյանի եւ մի քանի աղմկահարույց քրեական գործեր քննած դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Վարույթն առաջին ատյանի դատավորի նկատմամբ հարուցվել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի կողմից, ուղարկվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ քննության։

Իսկ թե ինչն է հիմք հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, փորձեցինք ճշտել դատավորից։ Նա, սակայն, չպատասխանեց մեր հարցին՝ նշելով, թե հեռախոսով մեկնաբանություն չի տալիս։

Արդարադատության նախարարությունից մեզ փոխանցեցին․ «Արդարադատության նախարարը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 148-րդ հոդվածի 1-5-րդ մասերով, Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15:00-ին, ԲԴԽ-ի կողմից նշանակվել է դռնբաց դատական նիստ: 

Դատավորի կողմից, ըստ միջնորդության, թիվ ԵԴ/1067/01/19 քրեական գործով թույլ է տրվել Քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտում, որոնք իրենց հերթին հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտման: Դատավորին բացատրություն ներկայացնելու հնարավորություն է տրվել, ու դատավորը ներկայացրել է բացատրություն»։

«Դատալեքս» դատական համակարգից տեղեկացանք, որ խոսքը վերաբերում է Արմեն Համլեթի Ավանէսի տվյալներով անձի քրեական գործին, որի շրջանակում էլ, ըստ նախարարության, դատավորը թույլ է տվել վարքագծի կանոնների խախտում։ 

«Արմեն Համլեթի Ավանէսիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. մայիսի 16-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հալաբյան փողոցի 41Ա հասցեում գտնվող ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության «Հեքիաթային» սենյակում որդու` Ալեքսանդր Ավանէսիի հետ հերթական անգամ տեսակցելու ժամանակ վերջինիս հետ գնացել է նշված սենյակում գտնվող սանհանգույց, ինչից հետո սանհանգույցի մուտքի դռանն է մոտեցել նախկին կինը` Թամմի Ավանսին, ով գտնվել է սանհանգույցի մուտքի դռան եւ դռան շրջանակի միջնամասում։ Դա նկատելով՝ Ա. Ավանէսին դիտավորությամբ սանհանգույցի դուռը փակելու եղանակով 3 անգամ հարվածել է նրան՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ»,- նշված է Դատալեքսում։

Դատավոր Միսակյանն առաջադրված մեղադրանքում արդարացրել է ամբաստանյալին՝ հռչակելով նրա անմեղությունը։ Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, կարգապահական վարույթի հիմք է հանդիսացել այն, որ արդարացման որոշումն ուշ է տրամադրվել կողմերին։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին