Կարևոր իրադարձություններ

Արտերկրից եկած որ մասնագետների աշխատավարձերը կփոխհատուցվեն

05 Օգոստոս, 2022 16:28
Արտերկրից եկած որ մասնագետների աշխատավարձերը կփոխհատուցվեն

ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշ չափով փոխհատուցել արտերկրից այն բարձրակարգ մասնագետների աշխատավարձները, որոնք կներգրավվեն Հայաստանի ընկերություններում: Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Կառավարությունը ծրագիրը հավանության է արժանացրել:

Փոխնախարարի խոսքով՝ դիտարկվել է երկու հիմնական չափանիշ:

Առաջինը տվյալ անձը 10 և ավելի տարի մասնագիտական փորձ պետք է ունենա առաջատար ընկերություններում, պետությունը Հայաստանում աշխատելու ժամանակ կփոխհատուցի աշխատավարձի 20 տոկոսի չափով:

Եթե այդ մասնագետները աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկն ավարտած լինի, ապա պետությունը կաջակցի աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Եվ եթե տվյալ անձը կորոշի նաև դասավանդել հայաստանյան բուհերում, ապա պետությունը կփոխհատուցի աշխատավարձի 70 տոկոսը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին