Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    408,5
    432,5

  • RUB

    5,94
    7,09

Կարևոր իրադարձություններ

Կրկին երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղի մոտակայքում

11 Հուլիս, 2022 23:03
Կրկին երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղի մոտակայքում

Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին