Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    411
    433

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

ՀՀ դեսպանը իր հավատարմագրերը հանձնեց Դոմինիկյան Հանրապետության նախագահին

08 Հուլիս, 2022 22:00
ՀՀ դեսպանը իր հավատարմագրերը հանձնեց Դոմինիկյան Հանրապետության նախագահին

Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը` ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Աբինադերը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինիս իր ողջ ջանքերը կներդնի երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և երկկողմ օրակարգը բազմաբովանդակ դարձնելու ողղությամբ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում պատրաստ է առավելագույնս զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին