Կարևոր իրադարձություններ

Ինչ վնասներ է հասցրել այսօրվա քամին․ ԱԻՆ

23 Հունիս, 2022 21:13
Ինչ վնասներ է հասցրել այսօրվա քամին․ ԱԻՆ

Հունիսի 23-ին, ժամը 19։44-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ և ծառեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ:

 

Լրահոս

Դիտել ավելին