Կարևոր իրադարձություններ

Մայրաքաղաքի որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն

23 Հունիս, 2022 13:40
Մայրաքաղաքի որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի Ազատության պող.-Դ. Անհաղթի փող. (Լամբադա) տրանսպորտային հանգույցի՝ Կոմիտասի պող.-Ազատության պող. ուղղությունը:

«Հարգելի՛քաղաքացիներ,

Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթի փող. («Լամբադա») տրանսպորտային հանգույցի նորոգմամբ պայմանավորված՝ հունիսի 27-ից ժամանակավորապես կփակվի հանգույցի՝ Կոմիտասի պողոտա (շուկայի կողմից) - Ազատության պողոտա (դեպի «Հաղթանակ» զբոսայգի) ուղղությունը:

Հիշեցնենք, որ գործընթացի 1-ին փուլը մեկնարկել էր Ազատության պողոտայից Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն), իսկ 2-րդ փուլը՝ Դ. Անհաղթ փողոցից- Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմ) ուղղությունների նորոգմամբ: Այդ հատվածներում աշխատանքներն արդեն ավարտվել են, ճանապարհները վերաբացվել են: Տրանսպորտային հանգույցի 3-րդ ուղղությունը վերաբացելու և 4-րդ ուղղությունը ժամանակավորապես փակելու վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին