Կարևոր իրադարձություններ

Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

05 Հունիս, 2022 22:48
Փրկարարները օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հունիսի 5-ին, ժամը 16։11-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ե․ Պ․-ին (ծնված 1998 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն, մոտ 2 կմ պատգարակով իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին