Կարևոր իրադարձություններ

Դերասանը մեկ ամիս Հիտլերի կոստյումով Գերմանիայում ման է եկել

07 Հոկտեմբեր, 2015 21:22
Դերասանը մեկ ամիս Հիտլերի կոստյումով Գերմանիայում ման է եկել

Գերմանական «Նա նորից այստեղ է» կատակերգությունում Ադոլֆ Հիտլերին մարմնավորած դերասան Օլիվեր Մազուչչին 1 ամիս անցել է Գերմանիայով Ֆյուրերի հագուստով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Նա շփվել է քաղաքացիների հետ, որ իմանա նրանց արձագանքը նացիստների առաջնորդի հանդեպ և պարզի երկրում հայացքները սոցիալական և քաղաքական գործընթացների նկատմամբ:

«Հիտլերի» զրույցները Գերմանիայի բնակիչների հետ տեսագրվել են, հետո այդ նյութերն օգտագործվել են ֆիլմում: Նկարահանումների ավարտին Մազուչչին պատմել է բնակչության հետ շփումից իր տպավորությունների մասին:

Նրա խոսքով՝ գերմանացիները «Հիտլերին» անսպասելիորեն բարեկամաբար են արձագանքել, ձգտել են խոսել նրա հետ և պատմել իրենց խնդիրների մասին: Դերասանը տարակուսանք է հայտնել, որ իր հագուստը և գրիմը ոչ ոքի չեն վրդովեցրել և չեն վիրավորել:

«Այնքան շատ մարդ է դրականորեն արձագանքում Հիտլերին, ընդունում նրան, ինչպե՞ս է այդպիսի բան ընդհանրապես հնարավոր»,- ասել է Մազուչչին:

 

Լրահոս

Դիտել ավելին