Կարևոր իրադարձություններ

Փորձել է կնոջն սպանել՝ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով. Քննչական կոմիտեն մանրամասնում է

19 Հոկտեմբեր, 2015 16:09
Փորձել է կնոջն սպանել՝ դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով. Քննչական կոմիտեն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից նախկին կնոջը դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ 2015 թվականի մայիսի 29-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, 30-ամյա Ա.Զիլֆիմյանը, նախապես տեղեկանալով, որ նախկին կինն այդ պահին գտնվում է քրոջ տանը, այցելել է նրան՝ համոզելու, որ վերադառնա, և շարունակեն իրենց համատեղ ընտանեկան  կյանքը։

Մերժում ստանալով, վերջինիս սպանելու դիտավորությամբ՝ տղամարդը գուլպայի միջից հանել է կտրող-ծակող գործիք հանդիսացող դանակը և բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ: Հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ տուժած կնոջ քրոջ ամուսնու միջամտության արդյունքում։ 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 30-ամյա տղամարդուն  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին