Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում բախվել են Կամազն ու Mercedes-ը. կա վիրավոր

26 Մարտ, 2022 19:38
Արարատի մարզում բախվել են Կամազն ու Mercedes-ը. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Այգավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Թաթոս Ենոքյանի վարած Կամազ մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Արմեն Մարտիրոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Մալխասյանի և ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կարպեյանի գլխավորությամբ։  

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Ա. Մարտիրոսյանն աշխատում է Արարատ համայնքի «Եկամուտների հաշվառման և հավաքագրման» բաժնի պետ։

 

Լրահոս

Դիտել ավելին