Կարևոր իրադարձություններ

Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ

12 Մարտ, 2022 18:33
Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ

Մարտի 12-ին, ժամը 12:33-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 32 կմ-ին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձև դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով երկկողմանի փակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ նշված հատվածում կան նաև այլ արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարարները ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ դուրս են բերել արգելափակումից բեռնատարը և մոտ 20 այլ ավտոմեքենա. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

 

Լրահոս

Դիտել ավելին