Կարևոր իրադարձություններ

Անգամ մեծ ցանկության դեպքում` իմ աները չէր կարող խոչընդոտել Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող հողակտորում. Հայկ Սարգսյան

09 Փետրվար, 2022 14:40
Անգամ մեծ ցանկության դեպքում` իմ աները չէր կարող խոչընդոտել Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող հողակտորում. Հայկ Սարգսյան

Այդ հրապարակումն այն աստիճանի սուտ և կեղծիք է, որ անգամ անհրաժեշտություն չեմ գտել անդրադառնալու: Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ արձագանքելով այն հրապարակմանը, թե իբրև իր աները խոչընդոտել է Արթուր Գրիգորյանին հուղարկավորվել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող հողակտորում:

«Իմ կնոջ հայրն ընդհանրապես կապ չունի գերզմանատան հետ, երբևէ չի էլ ունեցել և անգամ մեծ ցանկության դեպքում չէր էլ կարող խոչընդոտել: Ինքն էլ իմ նման համացանցից է իմացել, որ ինքը խոչընդոտում է»,- ասաց պատգամավորը:

Սարգսյանը շեշտեց՝ հարցի շուրջ խոսակցություն է ունեցել թաղման բյուրոյի տնօրեն Վահե Խաչատրյանի հետ: «Հարց եմ բարձրացրել՝ ինչո՞ւ են իմ անվան հետ կապում, ի՞նչ է տեղի ունեցել ընդհանրապես: Ինչին ի պատասխան Խաչատրյանն ասել է. «Իմ համար է անակնկալ, թե ինչու են նման հրապարակում արել ու փորձել ձեր հետ կապել, ոչ ձեզ եմ ճանաչում, ոչ էլ ձեր աներոջը»»,- ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում լուրեր էին տարածվել, թե իբրև պատգամավոր Հայկ Սարգսյանի աները խոչընդոտել է կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանին հուղարկավորել Ռիմա Դեմիրճյանի հարևանությամբ գտնվող ազատ հողակտորում:

 

Լրահոս

Դիտել ավելին