«Նորվեգիայի թագավորությունում կայացած վեհաժողովին ԱԺ-ի հայկական պատվիրակության անդամները մասնակցել են տարբեր ձևաչափերով»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
ԼՂՀ հակամարտության հետ կապված զեկույցուներում եղել են անհամաձայնություններ, որոնց մասին հայկական պատվիրակության անդամները բարձրաձայնել են: Հայկական պատվիրակության կողմից ներկայացվող առաջարկությունները ՆԱՏՕ-ի ղեկավարներն ընդունել են:
Վեհաժողովի ընթացքում քննարկվել է ԼՂՀ-ն հարցը, ինչպես նաև Ռուսաստանի ունեցած դերակատարումն այդ գործընթացներում:
Արցախի վերաբերյալ զեկույցներում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը կոնտեքստից դուրս ելույթ է ունեցել, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ի ղեկավարը արգելել է ելույթը շարունակել:
«ՆԱՏՕ- ի ղեկավարների հիմնական շեշտադրումներից մեկը եղել է Ռուսաստանի դեմ, Ուկրաինայի և Սիրիայի հարցում»:
Վեհաժողովի ժամանակ քննարկվող՝ Սիրիայի ճգնաժամային խնդիրներին հայկական պատվիրակության անդամները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել, խոսելով փախստականների ապաստանի մասին: Վեհաժողովի ժամանակ անդրադարձ է եղել միջազգային անվտանգության խնդիրներին: