Կարևոր իրադարձություններ

Արզական գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

04 Հունվար, 2022 08:52
Արզական գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հունվարի 4-ին, ժամը 00։41-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկին կից այրվում են փայտեր։  Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արզական գյուղի Թեղենիքի խճուղու տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 04:12-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

 

Լրահոս

Դիտել ավելին