Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ

09 Նոյեմբեր, 2021 16:25
Մհեր Գրիգորյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության իրականացման գործում:

Նաթիա Նացվլիշվիլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է առավելագույն ջանքերը գործադրելու համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում համագործակցության խորացման ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության հնարավոր նոր ուղղությունները, անդրադարձել ծրագրերին առնչվող ընթացիկ հարցերին: Մհեր Գրիգորյանը և Նաթիա Նացվլիշվիլին մտքեր են փոխանակել նաև կայուն զարգացման նպատակների իրականացման, Հայաստանում ընտրական համակարգի կատարելագործման և հանրային կառավարման բարեփոխումների շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին