Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պենտագոնը հաստատել է, որ Սիրիայի Հալեպ նահանգում իրականացված ավիահարվածների ժամանակ սպանվել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան առաջնորդ Սանաֆի Ան-Նասրը։
Սաուդյան Արաբիայում ծնված Ան-Նասրը երկար ժամանակ կազմակերպել է Պակիստանից Սիրիա նորակոչիկներ ուղարկելը և մասնակցում էր ֆինանսների բաշխմանը։ Նա Պարսից ծոցի երկրները ներկայացնող հովանավորների ֆինանսներն ուղղել է Իրաք, իսկ հետո՝ Պակիստանում ու Սիրիայում «Ալ-Քաիդայի» առաջնորդներին։