Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    558,5
    572,5

  • RUB

    6,51
    6,75

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ Լճաշենում. այրվել է ավտոմեքենա և մոտ 600 հակ անասնակեր

01 Սեպտեմբեր, 2021 09:25
Հրդեհ Լճաշենում. այրվել է ավտոմեքենա և մոտ 600 հակ անասնակեր

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 02։10-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լճաշեն գյուղում այրվում է անասնակեր և ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում և ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։05-ին, մարվել՝ 05։55-ին: Այրվել են «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենա և մոտ 600 հակ անասնակեր։

Լրահոս

Դիտել ավելին