Կարևոր իրադարձություններ

Գազ չի լինի մի շարք հասցեներում

30 Հուլիս, 2021 19:00
Գազ չի լինի մի շարք հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 14:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր Կյանք գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:30-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի և Ներքին Գետաշեն համայնքի «Դեմեր» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 21:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց, Դ.Անհաղթի, Ազատության, Քանաքեռցու և Հասրաթյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 3-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

 

Լրահոս

Դիտել ավելին