Կարևոր իրադարձություններ

Շնորհակալություն եմ հայտնում մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերած վստահության համար․ Սանոսյան

24 Հունիս, 2021 13:50
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Շնորհակալություն եմ հայտնում մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերած վստահության համար․ Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրաֆում է կատարել․ 

«Գեղարքունիքի մարզի սիրելի բնակիչներ,
ՀՀ ԿԸՀ-ն արդեն ամփոփել է Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդ արդյունքների՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում ընտրություններին մասնակցածների 66,26 %-ը քվեարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։
Շնորհակալություն եմ հայտնում մեր կուսակցության նկատմամբ ցուցաբերած նման բարձր վստահության համար և հավաստիացնում, որ ձեր տված քվեն հնարավորություն է տալիս ավելի դրական, փոխվստահության ու կառուցողական մթնոլորտում շարունակել մեր աշխատանքները։
Այդ աշխատանքները չեն կարող արդյունավետ լինել առանց ձեր անմիջական մասնակցության, ստեղծարար ներուժի և հետևողականության։ Ուստի, հետևում թողնելով նախընտրական քարոզարշավին բնորոշ հռետորաբանությունը և տրամադրությունները, ժամանակն է, որ բոլորս միասին լծվենք մեր հայրենիքի, մարզի և համայնքների շենացման գործին՝ անկախ մեր քաղաքական նախապատվություններից ու հայացքներից։
Իմ ղեկավարությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը բաց է համագործակցության և ողջախոհ առաջարկություններին ընթացք տալու համար և պատրաստակամ է իր իրավասությունների շրջանակում ձեզ հետ միասին ապահովել մեր մարզի ներառական, կայուն և անվտանգ զարգացումը»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին