Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Կապանում. բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կան վիրավորներ

18 Հունիս, 2021 13:55
Խոշոր ավտովթար՝ Կապանում. բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21015»-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 22։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արզումանյան փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Էդգար Բեգլարյանի վարած ՎԱԶ 21015 մակնիշի և 31-ամյա Վաչե Գրիգորյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով ՎԱԶ-ի վարորդ Է. Բեգլարյանը, նրա ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչներ, 16-ամյա Անգելինա Բ-ն և 38-ամյա Ռուզաննա Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կնտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին