Կարևոր իրադարձություններ

Գևորգ Գևորգյանը հերքել է 2018-ին Ալիկ Սարգսյանի վերաբերյալ արած հայտարարությունը

17 Հունիս, 2021 16:55
Գևորգ Գևորգյանը հերքել է 2018-ին Ալիկ Սարգսյանի վերաբերյալ արած հայտարարությունը

Ես՝ Գևորգ Գևորգյանս Shabat.am կայքի միջոցով հերքում եմ Ալիկ Սարգսյանի վերաբերյալ արված հետևյալ արտահայտությունը:

«2008 թվականին Հովիկ Աբրահամյանը իր մոտ է հրավիրել Գևորգ Գևորգյանին և ասել, որ իր բաժնեմասերի 60 տոկոսը պետք է տա իրենց 30 տոկոսը իրեն, մյուս 30 տոկոսը Ալիկ Սարգսյանին։ (...) Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բաժնեմասերի 60 տոկոսը պետք է  տաս մեզ: Ասացի՝ մեզ ու՞մ, ի պատասխան Աբրահամյանն ասաց 30 տոկոսը ինձ, 30 տոկոսը՝  Ալիկ Սարգյանին:  Ասացի՝ դուրս է գալիս տանու՞մ եք իմ բիզնեսը, ինքն էլ ասաց՝ այդ տարբերակն է, ուրիշ տարբերակ չկա: (...) Մենք Ալիկ Սարգսյանի հետ չենք հանդիպել, իր փայով եղբայրն էր զբաղվում, երբ որ երեք մասի բաժանեցին բաժնեմասը, 40 տոկոսը կնոջս անունով էր, իսկ 30-ը Ալիկին,  30-ը Հովիկին։ Վերջինի մասով զբաղվում  էր եղբայրը Զոնիկը, իսկ Ալիկի մասով  նրա եղբայրը Անդրանիկ Սարգսյանը։ ՍՊԸ-ի ձախ կողմը Ջոնիկն էր, ուներ ավազահանք, աջը Ալիկը, մեջտեղում ես էի։ (...) Իրենց այդ թվում Ալիկ Սարգսյանին ընդամենը պետք էր, որ բացի իրենցից ոչ մեկ այդ տարածքից ավազ չհաներ։ Իրենք խոստացել էին, որ երեք բաժնետեր պետք է աշխատի, բայց խաբել էին փաստորեն» 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին