Կարևոր իրադարձություններ

Սև՞, թե՞ Սագի լիճ. որտեղ էին եղել իրականում Ավինյանն ու պատգամավորները. Փաստերի ստուգման հարթակ

16 Մայիս, 2021 16:44
Սև՞, թե՞ Սագի լիճ. որտեղ էին եղել իրականում Ավինյանն ու պատգամավորները. Փաստերի ստուգման հարթակ

Փաստերի ստուգման հարթակը գրում է. 

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել՝ նշելով, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Նարեկ Ղահրամանյանի այցելել է սահմանամերձ Սև լիճ։

Նույն օրը ֆեյսբուքյան իր էջում Սև լճից նկարներ էր հրապարակել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։ Պաշտոնյանների հետ լճին էին մոտեցել նաև Հանրային հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը ռեպորտաժ է հրապարակել տեղից։

Հրապարակումներից հետո սոցիալական ցանցերում ու մամուլում տեղեկություն տարածվեց, որ փոխվարչապետ Ավինյանի կողմից հրապարակված նկարները արվել են ոչ թե Սև լճի, այլ շատ ավելի թիկունքում գտնվող Սագի լճի տարածքում։ 

Իսկ ժամեր անց Ավինյանն իր անձնական էջում հերքեց մամուլում տարածվող տեղեկությունը։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել՝ արդյո՞ք եղել են բարձրաստիճան պաշտոնյանները Սև լճում, թե ոչ։

Նախապատմություն

Փոխվարչապետի հրապարակումից քիչ անց լրագրող Նաիրի Հոխիկյանը մեկնաբանեց նրա գրառումը` նշելով, որ Ավինյանին խաբել են և նա գնացել է ոչ թե Սև լիճ, այլ այդ տարածքին հարակից, ավելի փոքր, դեպի Գորիս ընկած Սագի լիճ։

«Իսկ Ձեր թիկունքի լճակը նույնիսկ Սագի լիճը չէ, այլ դրա կողքի փոքրիկ, շատ փոքրիկ լճակը, որը ևս մեր հսկողության տակ է և շատ հեռու է ադրբեջանական զորքից»,— մեկնաբանել էր լրագրողը։

Շատ չանցած Հոխիկյանը նաև իր անձնական էջում նույնանման գրառում արեց, որտեղ կրկնում էր նույն պնդումները՝ կցելով նաև քարտեզ։«Կից քարտեզում հստակ ցույց եմ տվել, թե որտեղ են եղել պաշտոնյաները․․.»,- գրել էր նա։

 

արձագանքի, իսկ անձնական էջի հրապարակումը տարածվել 500-ից ավել անգամ։ Գրառումը շատ արագ արտատպել էին լրատվականները՝ News.amMamul.am168.am24NewsPastark.am, ինչպես նաև բազմաթիվ սունկ կայքեր։

Միաժամանակ, ակտիվորեն տարածվում էր ադրբեջանական տեսանյութ, որում, իբր, ադրբեջանցիները տեսանկարահանում են անում Սև լճից, թեև բացահայտ էր, որ տեսանյութը հին է՝ ձյուն է և դեռ խոտածածկ չկա։

Հոխիկյանն իր էջում հրապարակումը մի քանի անգամ հեռացրեց և վերականգնեց, իսկ հետագայում նաև խմբագրեց՝ հեռացնելով իշխանությանը և Ավինյանին ստեր տարածելու մեջ մեղադրանքներով տողերը։ Նույն կերպ վարվեց նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը հրապարակում անելուց մոտ մեկ ժամ անց հեռացրեց այն։

Շարունակությունը՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին