Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությունը. ՀՀ ԱԺ նախագահը՝ իրաքցի պաշտոնյային

01 Մայիս, 2021 16:15
Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու իր պարտավորությունը. ՀՀ ԱԺ նախագահը՝ իրաքցի պաշտոնյային

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում:

ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծեց, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր գնահատեց հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար:

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում:

Լրահոս

Դիտել ավելին