Կարևոր իրադարձություններ

Դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման և քաղաքականությամբ զբաղվելու ցանկացած փորձ անընդունելի է. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

29 Ապրիլ, 2021 20:33
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման և քաղաքականությամբ զբաղվելու ցանկացած փորձ անընդունելի է. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով.

«Դատական իշխանությունների կողմից քաղաքական գործընթացներում ներգրավման և քաղաքականությամբ զբաղվելու ցանկացած փորձ անընդունելի է։ Ոչ միայն անընդունելի է, այլև կոպտորեն հակասում է դատավորի երդմանը և դատական օրենսդրությանը։

Հասարակությունը չի կարող անվերջ սպասել դատական համակարգի առողջացման, հստակ փոփոխությունների բացակայության դեպքում, կարծում եմ, նրանց արձագանքը կարող է արդեն բավականին կոշտ լինել։

Այսօր հանդիպեցի Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի մյուս անդամների հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին