Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն․ՊՆ

19 Ապրիլ, 2021 20:20
Անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն․ՊՆ

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարության հրամանները:

Զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Դիտել ավելին