Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Mazda-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

01 Ապրիլ, 2021 21:22
Արարատի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Mazda-ն. կա 1 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով   տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին