Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հրապարակել է իր նոր՝ Electric Yerevan («Էլեկտրիկ Երևան») երգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգը տեղ է գտել Elasticity մինի ալբոմում:
Տեսահոլովակում ներկայացված են կադրեր 2008 թվականի մարտի դեպքերից, 2013 թվականի նախագահական ընտրությունների շուրջ ծավալված իրադարձություններից, 2015-ի «Էլեկտրիկ Երևան» անվանումը ստացած բողոքի ակցիաներից, ինչպես նաև 2018 թվականի թավշյա հեղափոխությունից: