Կարևոր իրադարձություններ

Այս պահին ընթանում են հայկական արտադրության ԱԹՍ-ի պետական փորձարկումները․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

26 Փետրվար, 2021 22:21
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Այս պահին ընթանում են հայկական արտադրության ԱԹՍ-ի պետական փորձարկումները․ Հակոբ Արշակյան (տեսանյութ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով․

«Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում խոստացել էի ներկայացնել ռազմարդյունաբերական ընկերությունների մշակումների մասին պատմող տեսահոլովակներից մեկը։

Ձեզ եմ ներկայացնում հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։

Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։

Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին